Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ահա և առաջին ծիծեռնակները

Ահա և առաջին ծիծեռնակները
09.04.2026 | 13:09

Կրկնում եմ այս խմբավորմանն ուղղված իմ պահանջը՝ անհապաղ սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Հերիք է շաղակրատեք, հիմա ցո՛ւյց տվեք մեզ, որ տղամարդ եք, արե՛ք այն, ինչ խոստանում էիք տարիներ շարունակ։ «Պռոշյանի կոնյակի գործարանը» զրկվում է լիցենզիայից՝ կեղծ արտադրանքի պատճառով։

ՌԴ Ալկոհոլի և ծխախոտի վերահսկողության դաշնային ծառայությունը կասեցրել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան՝ լուրջ խախտումներ բացահայտած ստուգումներից հետո։

Պարզվել է, որ ներկրվող «կոնյակը» չի համապատասխանում պետական ստանդարտներին. բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Այսինքն՝ արտադրանքը փաստացի չի կարող կոնյակ համարվել։

Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր չեղարկման պահանջով։ Նյութերը վկայում են նաև վարչական իրավախախտման մասին։ Գործը քննում է արբիտրաժային դատարանը։

ՌԴ Ալկոհոլի և ծխախոտի վերահսկողության դաշնային ծառայությունը հիշեցնում է.

«ՌԴ ներկրվող ողջ ալկոհոլը պետք է խստորեն համապատասխանի ստանդարտներին և տեխնիկական պայմաններին։ Խախտումները լիցենզիայից զրկելու հիմք են»։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ